01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քաղաքացիների ընդունելություն` ՀՀ պաշտպանության նախարարությունում

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-իրավական, ֆինանսական, բնակարանային ապահովման խնդիրները, զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող տարաբնույթ հարցերը պաշտպանական գերատեսչության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քաղաքացիների ընդունելության օր էր: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ներկայացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին:

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին, տվել է հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար: Ըստ այդմ՝ ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ