14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ավագ քննիչը չարաշահել է լիազորությունները

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Կարեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչի թելադրանքով՝ ցմահ ազատազրկման դատապարտվելու սպառնալիքի տակ, իր ցուցմունքում գրել է, թե, իբր, իրեն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել քաղաքացի Վ. Ղ.-ն, մինչդեռ իրականում դանակով իրեն հարվածներ է հասցրել քաղաքացի Ա. Ի.-ն, ում ինքը սպանել է: Այս մասին հայտնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության ավագ քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ