Մայրը ողջ-ողջ սառեցրել է երեխային սառնարանում
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Կուրգանովո գյուղում։ Մի քանի դեռահասներ գնացել են 37-ամյա կնոջ տուն հյուր եւ նրա սառցարանում՝ սննդամթերքների կողքին, փոքրիկի դի հայտնաբերել։ Նրանք անմիջապես ոստիկանություն են զանգել, հայտնում է lifenews.ru-ն։
Ոստիկաններին կինն ասել է, որ տանն է ծննդաբերել, երեխան մահացած է ծնվել։ Ինքն էլ որոշել է ոչ ոքի չասել տեղի ունեցածի մասին եւ երեխային պահել է սառցարանում։ Հետո ցանկացել է ազատվել երեխայի դիակից, սակայն «ժամանակ չի գտել»։
Փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ տղա երեխան ողջ-առողջ է ծնվել, մայրը նրան ողջ-ողջ սառեցրել է։
Պարզվել է նաեւ, որ կինը 5 տարի առաջ էլ է երեխա ունեցել, ու հայտարարել, որ երեխան մահացած էր ծնվել, ու նրա դին ինքը աղբամանն է նետել։ Ոստիկանները այն ժամանակ քրեական գործ չէին հարուցել։
Կինը եւս երկու երեխա ունի՝ 18 եւ 8 տարեկան։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։