Որքան իմաստություն է պետք
Որքան իմաստություն է պետք, որպեսզի երբեք չկորցնես բարությունդ։ Մ․ Էբներ-Էշենբախ
Որքան իմաստություն է պետք, որպեսզի երբեք չկորցնես բարությունդ։ Մ․ Էբներ-Էշենբախ
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ երկու անձ հրազենային վնասվածքով դիմել են հիվանդանոց. նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում. մանրամասները պարզվում են:
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում է պարենային կարտոֆիլի ցանքատարածությունների ընդարձակումն ու արտադրության ծավալների ավելացումը: Մեր հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին: Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա, միջին […]
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պյատիգորսկ քաղաքում։ Երկու շուն՝ պիտբուլներ, հոշոտելով սպանել են 2 տարեկան երեխայի, հայտնում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնի է դարձել, երեխան քնած է եղել, երբ մայրը կարճ ժամանակով տնից դուրս է եկել՝ մեծ աղջկան դպրոցից բերելու։ Երեխան արթնացել է եւ տնից դուրս եկել, որտեղ էլ տղայի վրա հարձակվել են շները։ […]
Եռաբլուրը մի տեսակ խաղաղ էր, ու այդ խաղաղությունը, արյան գնով ձեռք բերված հպարտության նման արդարացի էր թվում այսօր՝ հոկտեմբերի 27-ին : Անձրև ու խաղաղություն: Դիմացս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարը, հոգուս մեջ աղոթք ու հերոսապատում … Սպարապետից աջ՝ Սմբատ Այվազյանի շիրմաքարն է ու տխուր հայացքով երկու երիտասարդ փնջերով մեխակներ գրկած մոտեցան շիրմաքարին: «Մեծն Տիգրան» աշխարհազորի ղեկավար, պետական […]
Անընդհատ տեղացող անձրևը և հանրապետության որոշ մարզերում թաց ձյան տեսքով տեղումների առնչությամբ Henaran.am –ը զրուցեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ տեղումների քանակը Հայաստանի առանձին հատվածներում, մասնավորապես՝ Երեւանում, Գյումրիում եւ Արմավիրում, արդեն կազմում է ամսեկան նորմայի կրկնապատիկը: Սուրենյանը փաստեց, որ ձմռան խստության կամ մեղմության հետ կապված կանխատեսումները պատրաստ կլինեն նոյեմբեր ամսին: […]
93-ամյա ֆրանսիացի կարդինալը հայտնվել է հիվանդանոցում Սուրբ Պետրոսի տաճարում կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո։ Հոգեւորականը կոտրել է ոտքը, երբ բարեւելիս է եղել Հռոմի պապին։ Նա Պապին ողջունելիս վայր է ընկել, գրում է Интерфакс-ը։ Կարդինալին պատրաստվում են վիրահատել, իսկ Ֆրանցիոսկոս պապն արդեն եկել է նրան այցելության։
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` թիվ 51 ՀՓՋ պետի տեղակալը (Երևան գալու ճանապարհին) տեղում տուժածին ցուցաբերել է առաջին բուժօգնություն, հոսանքազրկել և […]
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Հոկտեմբերի 26-31-ը ձյուդո, կարատե և թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվող առաջնությանը մասնակցում են աշխարհի 17 պետություններից 187 մարզիկներ: Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է առաջնության բացման արարողության շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր ռազմական պանթեոնում էր: Ի՞նչ դաս քաղեցինք հոկտեմբերի 27-ից հարցին Մովսես Հակոբյանը չպատասխանեց: Ասաց` չեմ մեկնաբանում: Դիտեք նաև տեսանյութը:
























