05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երկու զինվորն է զոհվել

Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:

Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պաշտպանության նախարարությունից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ 19-ամյա Միքայել Առաքելի Թորոսյանը Երևանից է` Նոր Նորք համայնքից: Նա ընդամենը մեկ ամսվա զինծառայող էր: 20-ամյա Վահե Վանոյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ