10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Վանո Սիրադեղյանի դուստրը շնորհավորել է հորը

Նոյեմբերի 13-ը ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Այս առիթով նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը  իր  facebook-ի հանրագրում բանաստեղծություն է հրապարակել.

Բոսորագույն է, հայր իմ, երկինքը
Լուսարձակ մտքի լուսե հմայքով:
Կարող եմ, արդյոք, գտնել եզերքը
Երկնքի ու իմ մտքի սլացքով:

Ժամանակների հատման միջանցքում
Ու մրմունջների անթիվ հոսքերում,
Տեսնում եմ լուսե կամուրջը մեր հին
Կապված անհամար ծիածաններից:

Գալիս ես, ահա, բազում օրերի
Գալիք ձոները երգելու անձայն,
Իմ կորցրած մտքի ու գտած օրվա
Խորին խորհուրդը օծելու համար:

Ա.Ս.

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ