Մհերի հետ ամուսնությունը սարսափելի էր. Իրատես de facto
Լրագրողը զրուցել է Մհեր Մկրտչյանի նախկին կնոջ, դերասանուհի Թամարա Հովհաննիսյանի հետ:
-Մի առիթով ասացիք, թե Մհերի հետ ամուսնանալը վախենալու էր: Մհերի առնչությամբ ապրած վախերը Ձեր կանխատեսած, պատկերացրա՞ծ վախերն էին, թե՞ դրանք տարբեր Էին Ձեր սպասածներից:
-Վախի զգացողությունը սոսկալի է հենց նրանով, որ չգիտես, թե ինչից ես վախենում: Անորոշությունից ավելի վախենալու բան չկա: Եթե մարդն իր կյանքում ինչ-որ ռիսկերի է գնում, ինչ- որ փոփոխությունների է գնում, արդեն վախենանալու բան ունի: Բայց ես այդ աստիճանի վախենալու չէի պատկերացնում, որքան որ եղավ իրականում: Ես շատ ավելի տանելի բան էի պատկերացնում, բայց շատ անտանելի դժվարություններ եղան ու շարունակվեցին երկար ժամանակ: Ամեն դեպքում, եթե ճակատագրով ինձ տրվել էր այդ դերը, ուրեմն տվողը մի բան գիտեր, որ պիտի դիմանամ: Բայց թող էլ չտա, որովհետև կարող է այլևս չդիմանամ:
Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում: