Սերժ Սարգսյանը մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այն վարել է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համագումարի օրակարգի շրջանակներում […]





































