21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են Պուտինին տեսնել իրենց նախագահի աթոռին

ԱՄՆ-ի Ավետարանչական ասոցիացիայի ղեկավար Ֆրենկլին Գրեմը, ով ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ քրիստոնյան, օրերս ժամանել է Մոսկվա, որտեղ հայտարարել է, որ միլիոնավոր ամերիկացիներ ցանկանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել ԱՄՆ-ի նախագահի դերում, հայտնում է Komsomolskaya pravda-ն։ «Նա ինտիլիգենտ, խելացի եւ ուժեղ առաջնորդ է»,- ասել է նա։

Նույնիսկ նախարարը չգիտի

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե որևէ տեղեկության չի տիրապետում` ինչ է սպասվում մարզահամերգային համալիրին  վերջինիս վաճառքից հետո: Նախարարը գիտի միայն այն, որ կառավարության որոշումով այն վաճառված է: Սարգսյանը հավաստիացրեց` մարզահամերգային համալիրի վաճառքից հետո շենքում որևէ գործառույթ չի իրականացվել, ծրագիր չի ներկայացվել: Խոսելով շինության ճարտարապետական կառուցվածքի ապահովությունից, Սարգսյանը վստահեցրեց. «Հարցը կքննարկվի, հեղինակները կմասնակցեն: Ես երաշխավորում […]

Հալեպում կրկին աղետ է

Հալեպի հայալեզու «Գանձասար» պարբերականի Facebook-ի պաշտոնական էջը հայտարարություն է տարածել, որտեղ մասավորապես ասվում է. «Հալէպ հերթականօրէն սկսաւ վառելանիւթ եւ պարեն հասնիլ։ Ջուրը հերթաբար հասանելի սկսաւ դառնալ քաղաքի համարեա՛ բոլոր թաղամասերուն, մինչ ելեկտրականութիւնը աւելի քան 16 օրէ ի վեր անհասանելի է՝ բախումներու հետեւանքով ելեկտրակայաններու վնասուած ըլլալուն եւ զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն նորոգիչ խմբակներու տուեալ կայաններ մուտքը արգիլելուն […]

Ձյուն է գալիս. տրանսպորտի և կապի նախարարությունը զգուշացնում է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ի դրությամբ,  Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի  տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սևանի,  Ջերմուկի,  Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, […]

Արտակարգ միջադեպ. ավտոմեքենաները գետնի տակ են անցել /ֆոտո/

ԱՄՆ-ի Միսիսիպիի նահանգի Մերիդիան քաղաքի ռեստորաններից մեկի կայանատեղիում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել, 15 ավտոմեքենա գետնի տակն են անցել: Ավտոկայանատեղիում հսկայական փոս է առաջացել, փոսի երկարությունը կազմում Է 180 մետր, լայնությունը՝ 15 մետր, հայտնում է Lifenews-ը: «Փոսի հայտնվելու պատճառը հետաքննվում է, մեր գլխավոր խնդիրը այցելուների եւ մեր աշխատակիցների անվտանգության ապահովումն է»- հայտարարել է ռեստորանի ներկայացուցիչը: […]

Վաղարշակ Մադոյանն արժանացել է ՌԴ նախագահ Պուտինի մեդալին /վիդեո/

ՌԴ նախագահը «Օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ պետական շքանշաններով պարգևատրելու մասին» հրաման է ստորագրել: Վլադիմիր Պուտինը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանին պարգևատրել է Պուշկինի անվան շքանշանով: Մանրամասները` տեսանյութում: 

Էներգետիկ ոլորտի ծախսերը եկող տարի կավելանան

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2016 թվականի բյուջեն, հայտարարեց, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներին 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ: Այսինքն՝ ծախսերի աճը, 2015 թվականի համեմատ, գերազանցում է 4.6 անգամ: Ըստ Սաֆարյանի՝ Էներգետիկայի ոլորտում կշարունակվեն արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր, այդ թվում` Համաշխարհային բանկի աջակցությամբ […]

Խիստ նկատողություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  5 կազմակերպություններում իրականցված  աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,  Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 […]

Անօթևանների հարցը վերջնականապես կլուծվի

Կառավարությունը շուտով որոշում կկայացնի երկրաշարժից տուժած, հաշվառված և շահառու ճանաչված անձանց բնակարանների վկայականներ տալու երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մինչև 2016 թվականի վերջը կլուծվի քաղաքային, մինչև 2017 թվականը՝ գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրները: Նախարարը նշեց, որ օրինակ` Գյումրիի «Մուշ» թաղամասում լուծվել է երկրաշարժից տուժած մոտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի