04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ես այդպիսի հայտարարություն չեմ արել. Լևոն Մարտիրոսյան

«Ես ձեզ պետք է հիասթափեցնեմ, ես այդպիսի հայտարարություն չեմ արել, մենք ապրում ենք 21-րդ դարում, 2015 թվիվն ա, ինտերնետիզացված հասարակություն… այն մտքերը, որ ինձ վերագրվում են, տեսանյութ կա մոնտաժված և այլն: Այդ տեսանյութը կարելի է դիտել և տեսնել, որ ես այդպիսի բան չեմ ասել»,- այսօր՝ նոյեմբերի 16-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն` անդրադառնալով իր կողմից օրեր առաջ արված այն հայտարարությանը, թե իբր ինքը կողմ է ԼՂՀ ազատագրած տարածքների հանձմանը:

«Լրատվամիջոցներից մեկը որոշել է այդ տեսանյութի վերևում դնել մի վերնագիր, որն իմ բառերի հետ բացարձակապես կապ չունի: Լրագրողական տեխնոլոգիա է և  դրանից ինչ-որ բան սարքեցին և այն աստիճանի դատարկ թեմա է, որ նույնիսկ ծիծաղել է: Ես ասել եմ մի բան, որ վերջին 25 տարվա մեջ բոլոր մեր քաղաքական գործիչները եւ իշխանությունները եւ ընդդիմությունը բոլոր բարձրագույն ղեկավարներն ասել են, ես իմ անունից որևէ բան չեմ ասել և  տեսանյութը դիտելով կտեսնեք»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ