22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանելու

Henaran.am-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց` ճշտե՞լ է` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրահանգել է արդյո՞ք դպրոցների տնօրեններին հանրաքվեին «այո» քվեարկել: Հիշեցնենք, նման մտահոգություն է հանյտնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը : Սահակյանը շեշտեց, որ իր ամբողջ կյանքն անցել է ուսուցիչների և մանկավարժների միջավայրում.

«Պարզ չէ, որ ես պիտի իմ ծանոթներին բացատրեմ, որպեսզի «այո» քվեարկեն, դա ո՛չ Արամ Մանուկյանի ասելով է, ո՛չ էլ` մյուսի: Ինչի իրենք գնում են, ասում են՝ հլը կարծիքդ հարցնեմ, ասում են՝ գիտեք, այս իշխանությունները վաղը մորթելու են ձեզ և ոչ մի բացատրություն չեն տալիս»:

Դպրոցի կառավարումը իրականացնում են հիմնականում մարզերը,ՀՀԿ-ական ԱԺ նախագահը զարմացավ` ի՞նչ կապ ունի Աշոտյանը. «… եթե ես իմ ընկերներին ասում եմ «այո» պիտի ասեք, նշանակում է հրահանգո՞ւմ եմ»:

ԱԺ նախագահը անհեթեթեթ համարեց ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարցերը` ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանելու.

«Ընտրակաշառք եթե լինում է, նախ համատարած չի լինում… և բաժանում են բոլորը, հիմնական դրա թիրախը ընդդիմությունն է՝ ինքը տանում է, ինքը նկարում է, հետո ասում են` իշխանությունները բաժանեցին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ