04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գնահատել են թաղամասերի իրականացրած աշխատանքը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. հուլիսից հոկտեմբեր ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների` անցած չորս ամիսների ամփոփ ցուցանիշները, քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում հուլիսին առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Նույն ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Կենտրոն, Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանները: Օգոստոս ամսվա ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը Նոր Նորք վարչական շրջանը: Օգոստոսի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Արաբկիր, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանները:

Սեպտեմբեր ամսին իրականացված աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով էլ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը: Նույն ամսվա ամփոփիչ արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Աջափնյակ, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանները: Իսկ հոկտեմբեր ամսվա ամփոփիչ տվյալների համաձայն աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Էրեբունի, իսկ երրորդ տեղը Դավթաշեն վարչական շրջանը: Հոկտեմբերի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նոր Նորք, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ