24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կանանց Ձեռներեցության շաբաթ

Նոյեմբերի 16-22-ը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ-ն) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը (ՀՀ ԿՁՑ-ն) կնշեն Կանանց Ձեռներեցության շաբաթը Հայաստանում: Այն կազմակերպվում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթի շրջանակներում, որին միացել է աշխարհի ավելի քան 140 երկիր:

Շաբաթվա ընթացքում անցկացվող միջոցառումների թվում կիրականացվի նաև կլոր սեղան-քննարկում «Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում» թեմայով: Կլինեն ճանաչողական այցեր Լոռու, Արագածոտնի և Կոտայքի մարզեր, կանանց կողմից ղեկավարվող ձեռներեցություններ:

Կանանց ձեռներեցության շաբաթի կազմակերպմանն աջակցում են Եվրամիությունը «Կանանց սոցիալ տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

ՀԵԿԱ հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2004 թ-ին, որի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը՝ այդ գործընթացին ի նպաստ բերելով կանանց ներուժը՝ խթանելով կանանց դերի բարձրացումը ՀՀ հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, բիզնես և այլ ոլորտներում: ՀԵԿԱ-ն գործունեություն է ծավալում ՀՀ ողջ տարածքում: Այն իրականացրել է 100-ից ավելի ծրագրեր՝ ավելի քան 30.000 շահառուների ներգրավմամբ:

ՕՐԱԿԱՐԳ
16-22 նոյեմբեր, 2015թ.

Հայաստան

17 նոյեմբեր, 2015թ.,Երևան
10:00-10:30 Մասնակիցների գրանցում
10:30-12:30 Կլոր սեղան քննարկում «ՀՀ-ում պետական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը կանանց ձեռներեցության զարգացմանը» թեմայով

Անցկացման վայրը. «Դաբլ Թրի բայ Հիլթոն» (շուտով) հյուրանոց
Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Երևան,

12:30 Հյուրասիրություն (նախուտեստներ)

18 նոյեմբերի, 2015թ., Երևան, Արագածոտնի մարզ

12:00-18:00 Փորձի փոխանակման այց ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամներին

19 նոյեմբերի, 2015թ., Երևան

15:30-16:00 Մասնակիցների գրանցում

16:00-18:00 Կանանց ձեռներեցության միջազգային օր. հանդիպում, քննարկում

15:30-18:00 ԷՔՍՊՈ. ՀԵԿԱ և ՀՀ ԿՁՑ անդամների, «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շահառուների և այլ կին ձեռներեցների մասնակցությամբ

Անցկացման վայրը. «Դաբլ Թրի բայ Հիլթոն» (շուտով) հյուրանոց,

Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, Երևան,

18:00 Հյուրասիրություն (նախուտեստներ)

20 նոյեմբերի, 2015թ., Վանաձոր, Լոռու մարզ

11:30-14:00 Կլոր սեղան քննարկում «Կանանց ձեռներեցությունը և զարգացման
հեռանկարները Հայաստանում» թեմայով

11:00-16:00 «Իմ հաջողակ բիզնեսը» ֆոտոմրցույթ և լուսանկարների ցուցահանդես

21 նոյեմբերի, 2015թ., Լոռու մարզ

08:00-20:00 Փորձի փոխանակման այց ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամներին

22 նոյեմբերի, 2015թ., Կոտայքի մարզ

09:30-17:00 Փորձի փոխանակման այց ՀՀ կին ձեռներեցների ցանցի անդամներին

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ