10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վազգեն Խաչիկյանը դեռ հույս ունի

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ սպառվել են բոլոր այն ատյանները, որով հնարավոր էր բողոքարկել գործով դատավճիռը:

«Վազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը մտել է ուժի մեջ, քանի որ վճռաբեկ դատարանը բողոքը մերժել է: Մենք հույս ունեինք, որ բողոքը կընդունեն, բայց այդպես չեղավ: Մենք բացահայտ խախտումներ էինք նկատել,մեզ համար զարմանալի էր` ինչու նմանատիպ որոշում ընդունեցին»,-ասաց պաշտպանը։

Ժորա Վարոսյանի խոսքով` պետությանը պատճառված վնասի չափի հետ կապված՝ իրենք խնդիրներ ունեն. «Մենք չենք ընդունում այդ չափը, 30 միլիոն դրամ գումարն ավել է»: Վազգեն Խաչիկյանին արդեն տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ։

«Վեց ամիս հետո հնարավորություն կունենա դիմելու` բաց ռեժիմով ազատազրկումը կրելու համար: Գուցե այդ դեպքում, որևէ բան փոխվի: Եթե փոփոխություն չլինի, գուցե պաշտպանյալս պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմի»:

Հիշեցնենք, Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ «կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար»։ Դատարանը որոշել է նաեւ նրանից բռնագանձել 170 միլիոն դրամ։ Այս գործով դատապարտվել են նաեւ Խաչիկյանի 12 ենթակաները, որոնցից 8-ի նկատմամբ պայմանական ազատազրկման դատավճիռ է արձակվել Նա մոտ վեց ամսից հնարավորություն կունենա , ապա նաեւ ։ Սակայն, դատելով 12 տարվա ազատազրկման դատավճռից, քիչ հավանական է, որ իշխանությունը մեղմացնի նրա պատիժը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ