21 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մարդկային ստորին բնազդներ. Առավոտ

Վերջերս մեր գործընկեր Շուշան Դոյդոյանը նշա­նակվել է ՀՀ արդարադատության նախարարու­թյան աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ։ Թվում է, թե գոնե Շուշանի արժանի լինելու հարցում չպիտի տարաձայնություններ լինեին, եւ բոլորը պիտի նրան հաջողություն մաղթեին։ Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին, քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին` «ժանգոտ կողպեք», հենց դրա հա­մար […]

«Չգմփաց, չբամփվեց»

ԲՀԿ-ում ընթացող կադրային փոփոխություններին զուգահեռ կլինեն նաև ծրագրային փոփոխություններ. կուսակցությունը ո՛չ ավել, ո՛չ պակաս կփոխի իր ծրագիրը: Մամուլում շրջանառվող այս տեղեկությունների շուրջ Henaran.am-ը զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ծրագիրը փոխելը հնարավոր է միմիայն համագումարի միջոցով, իսկ առաջիկա համագումարը նման օրակարգ այս պահի դրությամբ չունի: «Մենք քննարկել ենք կանոնադրական փոփոխությունների որոշ առաջարկներ, իսկ թե արդյունքում […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /6 արկ/ և 82 մմ-ոց ականանետերից /14 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ ենարձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման […]

Կա՛մ Գագիկ Հարությունյանը, կա՛մ Լևոն Զուրաբյանը. Ժողովուրդ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխա­վոր վարչությունը ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցու­թյան ղեկավար Լևոն Ջուրաբյանի երկ­րորդ գրությունն է ուղարկել և առաջարկել է ներկայանալ իրենց մոտ ու բացատ­րությունների տեսքով ներկայացնել ապացույցներն առ այն, որ ՀՀ ՍԴ նախա­գահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին։ Թերթի տեղեկություններով՝ Զուրաբյանը ոստիկանու­թյուն է հրավիրվել այսօր։ Ի դեպ, եթե այս անգամ էլ […]

Շքամուտքի մոտ միզող երիտասարդը դանակահարել է իրեն «Պիպո» ասելու համար. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Արթուր Մեյրոյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ: 24-ամյա Արթուրը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում Արագածոտնի մարզի […]

Այսօր հայ մամուլի օրն է

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայ մամուլի օր: Այս օրը նշանավորվել է Մադրասում հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ: «Ազդարարը» առաջին հայկական պարբերականն է: Հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին: «Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր Հարություն Շմավոնյանը: Այն գործել է մինչև […]

«Ներկաները ապշահար են եղել ». Հրապարակ

Արա Աբրահամյանի մուտքը քաղաքականություն, շատ վաղուց է գծագրված եղել( Թե ում կողմից` չի ասվում, այնուհանդերձ, փետրվարյան դեպքերից հետո, երբ արդեն Գագիկ Ծառուկյանը դուրս էր «մղվել» քաղաքականությունից, Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները հարթեցնելու համար Մոսկվայից Հայաստան էր եկել Սամվել Կարապետյանը, երբ իշխանական ողջ «սվիտան» ՝ Գագիկ Ծառուկյանը ներառյալ, հավաքվել էր Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի առանձնատանը, երբ […]

Անակնկալ հայտարարություն` նոր գազամուղի վերաբերյալ. Հայկական Ժամանակ

Հայաստանի արդյունաբե­րողների եւ գործարարնե­րի միության նախագահ Արսեն Ղագարյանը երեկ անակն­կալ հայտարարություն արեց, այն է՝ հիմա քննար­կվում Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գա­զամուղ կառուցելու հարց։ Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար նախատես­ված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պա­տասխանեց. «Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք […]

Կոչնչացնեն. Ժամանակ

Ռուսաստանաբնակ հայե­րը գրավում են ՀՀ տնտեսական եւ քաղաքական դաշտը։ Ընդամենը կես ամիս առաջ Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ը, իսկ նախօրեին մեկ այլ ռուսաստանաբնակ հայ՝ Արա Աբրահամյանը, հայտարա­րեց, որ մտադիր է առաջիկա­յում սեփական կուսակցու­թյուն ստեղծել։ Արա Աբրահա­մյան, Սամվել Կարապետյան զույգին կարող է միանալ նաեւ ռուսահայ եւս մեկ գործարար՝ Ռուբեն Վարդանյանը։ Ռուսա­հայ այս երեք գործարարների դաշինքը եւ համագործացությունը […]

Թուրքիայի և ԻՊ-ի դավանած իսլամների միջև 360 աստիճան տարբերություն կա. Դավութօղլուի անհեթեթ հայտարարությունը

Թուրքիայի  վարչապետ Ահմեթ Դավութօղլուն  թուրքական Show TV –ի ուղիղ եթերում խոսել է երկրի արդիական խնդիրների մասին և մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, գրում է Ermenihaber.am-ը: Անդրադառնալով  Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP)՝ հունիսի  7-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու հանգամանքին՝ Դավութօղլուն առաջ է քաշել այն վարկածը, որ ձայների մեծ մասը կուսակցությունը շահել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի