10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Միքայելը հավանած աղջիկ ուներ. աչքս վրեն էի պահում … »

«Ընկերներով որոշել էինք, որ պետք է այցելենք Միքոյին: Ասում էինք` գանք քեզ տեսնելու, ասում էր` չէ, պետք չի: Ինձ էստեղ լավ եմ զգում, ոնց որ իմ տանը լինեմ»,- Henaran.am-ին պատմում է ժամեր առաջ հակառակորդի գնդակից մահկանացուն կնքած Միքայել Թորոսյանի մանկության ընկերը` Սրապիոնը:

«Զրնգուն ծիծաղ ուներ, իր ծիծաղով բոլորին էր վարակում: Կյանքով լեցուն էր, ասում-խոսում»: Միքայելը տան միակ տղան է: «Մտածում էր բանակից գար, էնպես է անելու, որ ծնողները չաշխատեն` մի գործ կդներ, ընտանիքը պահեր: Հավանած աղջիկ էլ ուներ, աչքս վրեն էի պահում, որ բան ասող չլինի: Դեռ համարձակություն չէր հավաքել, որ իր սիրո մասին ասեր»,-ասաց Սրապիոնը:

Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ