Երևանը կդառնա Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության առաջին մայրաքաղաքը

2015 թվականի հոկտեմբերի 6-11-ը Երևանում կայանալիք Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությանն ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն: Կազմկոմիտեի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են առաջնության նախապատրաստական աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մրացաշարը կազմակերպել հավուր պատշաճի՝ համագործակցելով Շախմատի ֆեդերացիայի և համապատասխան պետական կառույցների հետ. «Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստան այցելած […]