25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հարբած Քեմերոն Դիասը վայր է ընկել գիշերային ակումբի մոտ /ֆոտո, վիդեո/

Հոլիվուդյան 43-ամյա աստղ Քեմերոն Դիասը Լոս-Անջելեսի գիշերային ակումբներից մեկում մի լավ հարբել է: Դեասանուհին այնտեղ է եղել ամուսնու` երգիչ Բենջի Մեդդենի հետ: Ակումբից դուրս գալիս բազմաթիվ պապարացիների աչքի առաջ Դիասը վայր է ընկել: Ամուսինն անմիջապես բարձրացրել է հարբած կնոջն ու նստեցնելով մեքենան` տարել:

84-ամյա կինը բաժանվում է ամուսնուց` ցնցող պատճառաբանությամբ

84-ամյա իտալուհին որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ նա չի կատարում իր ամուսնական պարտականությունները: Նա ամուսնուն փորձել է համոզել, որպեսզի վերջինը հատուկ դեղամիջոցներ ընդունի, որոնք վերականգնում են պոտենցիան, սակայն վերջինը հրաժարվել է: Այժմ կինը դիմել է դատարան եւ պահանջում է ամուսնալուծություն: Իտալուհին հայտարարել է, որ բաժանվելուց հետո իր համար երիտասարդ սիրեկան կգտնի: Ի դեպ, սա […]

ՀԷՑ-ից տեղեկացնում են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 9-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` «Հարավ» մասնաճյուղ` 10:00-17:00 Բրյուսովի փ. 21, Ամիրյան փ. 8 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Պուշկինի փ. 42, 44, 46, 48 շենքերը և հարակից հանրային բաժանորդները,Նուբարաշեն Ա թաղ. 13 փ. […]

Վերջին դետալներն են շտկվում

«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությանն ընդառաջ ավարտին են մոտենում մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից; Երևանին տոնական տեսք հաղորդելու նպատակով ձևավորվում են քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները, հրապարակներն ու այգի-պուրակները: Գովազդային վահանակները, էլեկտրոնային էկրանները, անվճար հայտարարությունների համար նախատեսված վահանակները, ինչպես նաև թեմատիկ ձևավորմամբ զարդարված քաղաքային տրանսպորտն էլ  կհուշեն […]

Սերժ Սարգսյանն ընդունելություն է կազմակերպել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին և Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին: «Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները և ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված […]

Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել դերասան Վարդան Պետրոսյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցի քննությունը: Տուժող կողմը շարունակել է պնդել իր պահանջները, նշելով , որ Վարդան Պետրոսյանը  հատուցի փաստաբաններին  վճարած գումարներն ամբողջությամբ և վթարի հետևանքով մյուս տուժածներին պատճառած վնասներ դիմաց: Նշենք, որ բուժման մասով գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ փաստաբանի […]

Ուորլիքը սատարում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն աջակցություն է հայտնել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի նախաձեռնությանը՝ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերն ու լարվածությունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը վերապատրաստում է հայ ուսուցիչներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի տարածման գրասենյակի տնօրեն Իմմա Տոռի գլխավորած պատվիրակությանը: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել համագործակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: «Մենք շահագրգիռ ենք, որ ֆրանսերենը` որպես քաղաքակրթական լեզու, Հայաստանի կրթության ոլորտում իր դիրքերը պահպանի և զարգացնի: Այս համատեքստում անհրաժեշտ է ՀՀ դպրոցներում բարելավել […]

Էքստրասենսի սպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննական փուլում և որևէ կանխատեսում հնարավոր չէ անել: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել իր պաշտպանյալի հետ.«Պաշտպանյալս մեղքը չի ընդունել, այսքանը միայն կարող եմ հաստատ ասել: Մնացածը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի