20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ աջակցություն կլինի սոցիալապես անապահովներին

ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հետաքրքվեց, թե կառավարությունը ի՞նչ ելքեր է տեսնում սոցիալական անապահով ընտանիքիների աջակցության հարցում, այն դեպքում, երբ եկող տարի բյուջեով չի նախատեսվում բարձրացնել կենսաթոշակները կամ նպաստները:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ եկող տարի նախատեսվում է սոցիակալան ոլորտի ծրագրեր իրականացնել, որոնք իրենց մեջ կներառեն ոչ միայն դրամական փոխհատուցումներ, այլ նաև սոցիալական փաթեթներ:

Ըստ նրա՝ նախատեսվում է, որ սոցաշխատողները կարիքի գնահատում կկատարեն, իսկ կարիքի վրա հիմնված փաթեթն ուղղված է լինելու սոցիալական անապահով խավին սպասարկելու համար: Նախարարը հավելեց, որ եկող տարվա բյուջեն իրատեսական է, և, բնականաբար, եթե կլինեն լրացուցիչ եկամուտներ, դրանք կուղղվեն սոցիակական անապահով շերտերին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ