Քոչարյանի վերադարձը կախված է ՀՀԿ-ից /վիդեո/
«Կուսակցությունը ձևավորվում է՝ դեմքերից, անձերից, որոնք ունեն բավականին մեծ ազդեցության դաշտ և կարող են իրենց հետևից բերել շարքայինների, համակիրների և այլն: Այս պահին ՀՀԿ-ից ավելի ազդեցիկ կուսակցություն Հայաստանում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանը ընդգծում է, որ ՀՀԿ-ում կա այդպիսի դեմքերի մեծ բանակ, նրանք բավականին կարկառուն են և կոլեկտիվ կարծիք ունեն: «Այս առումով, երբ խոսք է գնում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վերաբերյալ, ես միշտ ասել եմ՝ դա կախված կլինի ՀՀԿ ակտիվից: Նա կընդունի իրեն, թե՞ չի ընդունի, քանի որ Քոչարյանը բավականին բարդ մարդ է»:
Ադիբեկյանը նշեց նաև, որ մասնակցելու է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին և քվեարկելու է՝ «այո»:
Մանրամասները՝ տեսանյութում: