24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Թող էդ մարդուն հանգիստ թողեն, պաշտոն չի ուզում»

Տավուշի մարզի սահմանամերձ  Մովսես գյուղում նոր սահմանադրության շուրջ քննարկումներ լինում են, սակայնմիայն թե «այո»-ի  և «ոչ»-ի քարոզիչները դեռ գյուղ չեն այցելել:

Henaran.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ գյուղում կան և՛ «այո»-ի, և՛ «ոչ»-ի կողմնակիցներ.

«Համոզված եղեք, ցանկացած մարդ իր կարծիքն ունի: Գյուղերում Սահմանադրության խնդիրները չեն,  որ ամենակարևորն են: Գյուղացին շատ խնդիրներ ունի ու նրանց կողմնորոշվելը շատ հաճախ կապվում է ղեկավար մարմնի ուղղորդման հետ: Ժողովուրդը տեղյակ է ամեն բանից, սակայն ջրագծի խնդիր ունենք, ասֆալտապատման խնդիր կա, և ժողովուրդը մտածում է միայն առաջ գնալու մասին: Բոլորս էլ ուզում ենք ավելի բարեկեցիկ կյանք ունենալ: Ու հարց է դրվում՝ հե՞տ գնալ, թե՞ առաջ գնալ»:

Գյուղապետը ընդգծեց, որ մոտ տասը տարի ինքը քաղաքական գործունեություն է ծավալել, սակայն վերջին տարիներին որևէ կուսակցության չի հարում:

«Առաջ գնալու հույս ունենք, ամեն կուսակցության մեջ էլ կան և՛  լավ մարդիկ, և՛ վատ մարդիկ: Չի կարելի ամեն բան անձնավորել: Մենք պետք է ուշադիր լինենք կուսակցության կոնկրետ գործունեությանը: Չի կարելի ամեն բան կապել նախագահի հետ:

Թող էդ մարդուն հանգիստ թողեն, պարզ ու հասկանալի ասել է, որ պաշտոն չի ուզում: Թող ուշադիր կարդան Սահմանադրությունն ու նոր դատողություններ անեն, եթե ուզենան վերարտադրվեն, կվերարտադրվեն»,- ընդգծեց Արարատ Ավալյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ