Ռուսաստանը սխալ դիրքորոշում է որդեգրել` հարվածելով Սիրիայի ընդդիմադիրներին. Դավութօղլու

Նյու Յորքից Անկարա վերադարձած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, լրագրողների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող ավիահարվածների թեմային: Լրագրողի այն հարցին ի պատասխան, թե արդյոք Ռուսաստանի կողմից Սիրիայում կատարվող քայլերը չեն փոխում ուժերի բալանսը, Դավութօղլուն ասել է, որ Ռուսաստանը նախկինում էլ այդ պատերազմի մեջ է եղել: Վերջինս նշել է, որ բոլորն էլ գիտեն` թուրքական […]