Բաց նամակ պետք է գրեմ նախագահին. Առավոտ
Որ քաղաքացին բողոքում է ՀՀ նախագահին` դա նորմալ է: Նման տեսարանի կարելի է հանդիպել ցանկացած քիչ թե շատ զարգացած երկրում: Ինձ այստեղ մեկ այլ՛ «վերանձնական» հարց է հե տաքրքրում մեր քաղաքացիները վստահ են, որ բոլոր խնդիրների կարգավորողը երկրի աոաջին դեմքերն են:
Ես հիշում եմ, 90-ականներին, երբ մարդիկ ավտոբուսի բոլոր հնարավոր եւ անհնարին տեղերից կախված աշխատանքի էին գնում, մեկը կանգառում ճպճպացնելով ասաց. «Վայ, Լեւոն, էս ի՜նչ ես դու անում ժողովրդի հետ»: Իսկ 99-ի ամռանը Մանկական երկաթուղու այգում պապիկը դժգոհում էր, որ չի կարող վճարել կարուսելի վարձը, բայց ինքն իրեն մխիթարում էր` «ոչինչ, շուտով Դեմիրճյանն ամեն ինչ կկարգավորի»: Որեւէ սուպերհերոս բոունցքը կխփի սեղանին, եւ բոլորը բավարարված ու երջանիկ կզգան:
Եթե կառուցապատողն այս կամ այն իշխանավորի հետ «օրթաղ» մտնելով` մարդկանց շպրտում է փողոց` «պետական կարիքների» անվան տակ, ինչը տեղի է ունենում 2000-ականներից սկսած, ապա մարդիկ արդարություն են փնտրում նախագահի մոտ: Եթե «Նաիրիտի» աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, ապա նրանբ բողղքում են երկրի ղեկավարին: Եթե գյուղացու խաղողը չեն մթերում, ապա նա սպառնում է իր բեռնատարը քշել ոչ թե գյուղապետարան կամ մարզպետարան, ոչ էլ նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն: Ուղիղ Բաղրամյան-26: Իսկ սահմանադրական փոփոխություններից հետո քշելու է, հավանաբար, կառավարության շենէի մոտ:
Աոանձին թեմա է, իհարկե, դատական համակարգը, որից եւ տվյալ դեպքում բողոքում էր տարեց քա- ղաքացին: Դատավորներին նշանակում է հանրապետության նախագահը, այնպես որ` բոդոքելու աոիթ նա ունի:
Մենք չունենք անկախ դատական համակարգ` այնպիսի դատարաններ, որոնց որոշումները որեւէ հավատ ներշնչեն քաղաքացիներին: Մենբ երբեք չենք էլ ունեցել անկախ դատարաններ`ոչ 1991 թվականից առաջ, ոչ էլ դրանից հետո: Պարզապես ես չեմ կարծում, որ մեր դատավորների անկախությունը կախված է նրանից, թե ով է նրանց նշանակում: Ինձ թվում է` նույնիսկ ընտրվելու դեպքում նրանք նույնը կլինեն: Առավել եւս, ապավինել որեւէ «թագավորի», որն այդ խնդիրը կկարգավորի, պարզապես անիմաստ է:
Ի դեպ, Մամուլի շենքում բավականին ցուրտ է, պատուհանների անցքերից բամի է փչում: Երեւի պետք է բաց նամակ գրեմ ՀՀ նախագահին: