25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ են քննարկում հայերն ու ամերիկացիները միջկառավարական մակարդակում

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ տնտեսական գործընկերության զարգացման մի ամբողջ փաթեթ՝ ամերիկյան կողմի օգնությամբ Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարձրացումից մինչև Հայաստանն այլընտրանքային վերականգնվող էներգիայի աղբյուրներով ապահովման ծրագիրը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Նրա խոսքով` փաթեթը ներառելու է գյուղատնտեսության ոլորտում բրուցելոզի դեմ պայքարից մինչև արդարադատության ոլորտում համագործակցության պայմանագրի ստորագրում: Փոխվարչապետը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի հետ եկող տարի կավելա առևտրաշրջանառությունը, օրինակ եթե դիտարկենք «Կոնտուր գլոբալ»-ի մուտքը, ապա դրա շնորհիվ կներմուծվեն բարձր տեխնոլոգիական սարքավորումներ: Գաբրիելյանը, սակայն, նշեց, որ ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառության փոքր ծավալը պայմանավորված է ՀՀ-ի փոքր շուկայով:

Փոխվարչապետը հավելեց, որ միջկառավարական աշխատանքային խմբի օրակարգում են նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների («բաց երկնքի» քաղաքականության) շուրջ քննարկումները, Հայաստանի հնարավոր անդամակցությունը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, ինչպես նաև կառուպցիայի դեմ պայքարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ