Բոլոր մարդիկ ստեղծված են Արարչի պատկերով. Նելսոն Մանդելա
«Այո՛, մենք հաստատում ենք և կարող ենք հռչակել բոլոր լեռնագագաթներից, որ բոլոր մարդիկ, թե՛ սև, թե՛ սպիտակ, թե՛ հարուստ, թե՛ աղքատ, ստեղծված են Արարչի պատկերով և նմանությամբ, և նրանք բոլորը Նրա զավակներն են: Նա՛, ով իր ռասիզմի (ցեղապաշտության) պատճառով հանդգնում է մարդկության ընտանիքից դուրս վանել ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց, նա՛, ով իր կրոնական անհանդուրժողականության պատճառով Աստծո շնորհից փորձում է զրկել նրանց, ովքեր այլադավան են, նա՛, ով իր հայրենակիցների առաջ փորձում է փակել դեպի Աստծո շնորհը և դեպի Աստծո առատությունը տանող ճանապարհը, նա՛, ով փորձում է Աստծո զոհասեղանից հեռացնել նրանց» ում կանչել է Աստված, այդ մարդը կամ այդ մարդիկ հրեշավոր մեղք են գործում: Եվ այդ մեղքի անունը Ապարտեիդ է»:
ՄԱՆԴԵԼԱ Նելսոն (1918), Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը (1994-1999), ապարտեիդի գոյության ժամանակաշրջանում մարդու իրավունքների համար պայքարող ամենահայտնի ակտիվիստներից մեկը, ով իր կյանքի 27 տարին բանտերում է անցկացրել: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993)` «Հարավային Աֆրիկայում ապարտեիդի վարչակարգին խաղաղ ճանապարհով վերջ դնելու և նոր ժողովրդականության հիմքերը պատրաստելու գործում կատարած աշխատանքի համար»: