22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այլմոլորակայինները գիշերով այցելում են Հայաստան. 168 Ժամ

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում իշխանության, ընդհանրապես «այո»-ի կողմնակիցների քարոզչական հիմնական թեզը կառուցված է այն դրույթի վրա, թե «որքան վատն է  կյանքը հիմա Հայաստանում, և  որքան լավն այն կդառնա սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո»:

Իշխանությունները` ՀՀԿ-ն, ու մյուսները, ինչպես նաև համարյա իշխանություն` ՀՅԴ-ն, իրենց ողջ քարոզարշավը անցկացնում են այնպես, ինչպես սովորաբար անցկացնում է ընդդիմությունը: Այն տարբերությամբ, որ ընդդիմությունը վատ կյանքի համար մեղադրում է գործող իշխանությանը, իսկ գործող իշխանությունը վատ կյանքի համար մեղադրում է Սահմանադրությանը:

Կարծես գործող Սահմանադրությունը խախտում են այլմոլորակայինները, որոնք սպասում են` մինչև Հայաստանը քուն մտնի, գիշերը գաղտագողի մուտք են գործում մեր կյանք, անողոքաբար խախտում են Սահմանադրությունն ու լուսադեմին հեռանում:

«Խեղճ իշխանությունն» էլ ամեն առավոտ արթնանում է, հայտնաբերում է խախտված Սահմանադրությունը, վշտից զարկ է տալիս կոռուպցիային, մենաշնորհներին ու անօրինականություններին, դրա համար մեր կյանքը դառնում է այսքան անտանելի:

Թե ով է այս քարոզչական «գյուտի» հեղինակը’ դժվար է ասել: Բայց հետաքրքիր է, թե ինչ են նույն իշխանությունները հասարակությանն ասելու դեկտեմբերի 7-ին, երբ Սահմանադրությունը փոփոխված լինի, բայց նաև պարզվի, որ «այլմոլորակայինները» դադարեցնում են գիշերային այցելությունները:

Ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չեն ասելու և ժամանակ են խնդրելու հասարակությունից` երկիրը նոր Սահմանադրությամբ զարգացնելու համար: Խնդրելու են ոչ թե մի քանի ամիս, այլ մի քանի տարի` մինչև հաջորդ ընտրություններ, իսկ որ ավելի հավանական ու ավելի իրատեսական է` մինչև Սահմանադրության հաջորդ փոփոխություններ, որոնք, ավանդույթի համաձայն, կարող են տեղի ունենալ 2025 թվականին:

Այնպես որ, ձեր վճռական «այո»-ն ասեք իշխանություններին, կամ նույնքան վճռական «ոչ» ասեք իշխանություններին: Ներեցեք, այլմոլորակայիններին:

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ