Օրվա տողը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև համապատասխան պետական ու մասնավոր կառույցներին, հասարակական կազմակերպություններին և բոլոր համաքաղաքացիներին՝ նոյեմբերի 14-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Համաքաղաքային ծառատունկի շրջանակում վարչական բոլոր շրջաններում տնկվել է […]
22-ամյա բրիտանուհին «Բատալկան» համերգասրահում էր, երբ ահաբեկիչները ներխուժեցին ու պատանդ վերցրին ներկաներին։ Իզոբել Բոուդերին պատմել է այն ապրումների մասին, որոնք ունեցել է ահաբեկչության ընթացքում: Աղջիկը Facebook-ի իր էջում հրապարակել է իր արյունոտ շապիկի լուսանկարը, որը կրել էր նոյեմբերի 13-ին՝ ահաբեկչության օրը, և պատմել, թե ինչպես է մահացած ձևացել՝ կարողանալով փրկվել ահաբեկիչների կրակոցներից: Ներկայացնում է Komsomolskaya […]
Նախագահի նստավայրի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում «Չենք հնազանդվելու» նախաձեռնության անդամները: Henaran.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ նախաձեռնությունը դժգոհում է թանկացումների դեմ: Ակցիայի մասնակիցները մասնավորապես ընդգծեցին` ինչու՞ է շաքարվազը, բրինձը, այլուրը թանկ մեր երկրում` ի տարբերություն հարևան պետությունների: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը մոտեցավ նախագահականի դարպասներին և կարմիր քարտեր շպրտեց` ի նշան բողոքի, ինչից հետո նրան բերման ենթարկեցին:
«Ֆրանսիայի անվտանգության համակարգը լուրջ խնդիրներ ունի»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանի խոսքով՝ այս ԻՊ ահաբեկչությունը ոչ միայն Ֆրանսիայի դեմ էր, այլ ամբողջ քրիստոնեական աշխարհի. «Ֆրանսիան ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհին, այն հատվածին, որը պատերազմ է հայտարարել ԻՊ-ին, սա միայն Ֆրանսիային նետած […]
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 59 վարչական արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում ինչպես կենցաղային, այնպես էլ […]
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է G20-ի գագաթնաժողովը, որի ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել։ Միջոցառումների ընդմիջմանը բեմ են սողոսկել երեք կատուներ, որոնք, ինչպես կատակում է The Independent-ը, «հետին պլան է մղել «Մեծ քսանյակի» երկու ամենահզոր երկրների նախագահներին՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին եւ Սպիտակ տան ղեկավար Բարաք Օբամային: Կատուները կանգնել են բեմի վրա, ծաղիկներից հոտ քաշել […]
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա: Ահս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական, համայնքային եկեղեցական վարչությունների անդամների հետ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում իրենց զորակցությունը հայտնած բոլոր անձանց և տեղեկացնում, որ դեսպանությունում ցավակցությունների գիրք կբացվի ս/թ նոյեմբերի 16-ին ժամը 14-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 17-ը:
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական […]






























