06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կշարունակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր քայլերը․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հրապարակել է Թուրքիայի նորընտիր, 64-րդ կառավարության` արտաքին քաղաքականությանը  վերաբերող ծրագիրը, գրում է Ermenihaber.am

Դավութօղլուի հրապարակած ծրագրում անդարադարձ կա նաև Հայաստանի հետ հարաբերություններին:

Ստորև ներկայացնում ենք վարչապետի հայտարարության` Հայաստանին վերաբերող հատվածը:

«Մեր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առկա հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ. այդ թվում Լեռնային Ղարաբաղի հարցում, կշարունակենք մեր ջանքերը Ադրբեջանի տարածքների բռնազավթմանը վերջ դնելով, խաղաղ ճանապարհով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերացման ուղղությամբ:

Գալիք ժամանակշրջանում կշարունակենք մեր քայլերը` ուղղված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ հարաբերություններում կառաջնորդվենք պատմությունը ուսումնասիրելու սկզբունքով` հինված արդար հիշողության որոնման վրա:  Հույս ունենք մեր նախաձեռնությունները առաջադեմ հայացքներով կընդունվեն: Կարծում ենք, որ Կովկասում խաղաղ, կայուն և բարգավաճ մթնոլորտը միայն այս կերպ կընդլայնվի»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ