24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աստվածամուխ սուրբ Գեղարդի դուրս բերվելը Մայր Աթոռ ավանդույթ կդառնա

Աստվածամուխ սուրբ Գեղարդը վաղը` հոկտեմբերի 28-ին, դուրս կբերվի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատու Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Աստվածամուխ Գեղարդը դուս է բերվելու Տեր Հիսուսի առաքյալների տոնի կապակցությամբ, ինչի ժամանակ հավատավոր մարդիկ կկարողանան ձեռք տալ, համբուրել կամ, ուղղակի, առնչակցվել ս. Գեղարդի հետ:

«Բոլորն էլ գիտեն` Հայ Առաքելական եկեղեցին իր մասնաց պահարանում ունեցել է բազում սրբություններ և այդ սրբություններից կարևոր են մի քանիսը: Բայց ես պետք է անդրադառնամ աստվածամուխ սուրբ Գեղարդին. համաքրիստոնեական մի սրբություն, որ առաջին դարից պահվում է Հայոց Աշխարհում` Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում»,- բանախոսության սկզբում ասաց Տեր Հայրը, ինչից հետո լրագրողների ուշադրությանը ներկայացրեց սուրբ Գեղարդի` Հայ Առաքելական եկեղեցու մասաց պահարանում հայտնվելու պատմությունը:

«Ըստ մեզ հասած պատմության` (պատմություն, որը նաև գրի առնվեց և դարձավ պատմական փաստ) սուրբ Գեղարդը Հայաստան է բերել 1-ին դարի 2-րդ կեսին` Թադևոս առաքյալի կողմից: Եվ առաջին դարից սուրբ Գեղարդը պահվել է Հայոց Աշխարհում: Պատմական փաստերը վկայում են, որ Գեղարդը պահվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Արտազ գավառում, որտեղ Թադևոս առաքյալը նահատակվեց (հետագայում այդ նույն վայրում ստեղծվեց Թադեի վանքը):

Այնուհետև սուրբ Գեղարդը տարբեր վանքերում է պահվել, իսկ 12-րդ դարից սկսած` սուրբ Գեղարդը պահվել է Այրիվանքում: Իսկ երբ 13-րդ դարում Պռոշ իշխանի կողմից պատրաստվում է արծաթյա նոր մասնատուփը և արձանագրությունն է գրվում պատյանի վրա, Գեղարդը սկսում է համարվել մեր եկեղեցու սրբություններից մեկը: 1786 թ-ին արդեն սուրբ գեղարդը ի պահ է տրվում Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին»,- պատմական այս փաստի մասին վկայում են ոչ միայն Մեծ Հայքի պատմագիրները, աստվածաբանները, այլև Կիլիկյան Հայաստանից Արևելյան Հայաստան եկած մատենագիրները:

Անդրադառնալով վաղվա տոնախմբությանը` սուրբ Գեղարդի դուրս բերվելուն Մայր Աթոռ, Տեր Հայրը նշեց, որ տոնն այս տարվանից է ավանդույթի վերածվում. «Դեռ անցած տարվանից է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով որոշվել է, որ ամեն տարի Առաքյալների հիշատակության օրը Գեղարդը դուրս է բերվելու Մայր Տաճար»:

Տեր Հայրը ընդգծեց նաև, որ այս տարի համագործակցել են զբոսաշրջային  կազմակերպությունների հետ, որ արտասահմանյան զբոսաշրջիկների համար այդ օրն այց կազմակերպվի  դեպի Մայր Աթոռ` մասնակիցը լինելու մատուցվող սուրբ պատարագին և հաղորդակցվելու աստվածամուխ սուրբ Գեղարդի հետ:

«Սովորաբար սուրբ Գեղարդը Մայր Աթոռի գանձարանից հանվում էր 7 տարին մեկ` սրբալույս Մյուռոնի օրհնության ժամանակ, սակայն արդեն 2-րդ տարին մարդիկ Գեղարդի հետ առնչակցվելու հնարվորություն կունենան առաքյալների հիշատակության օրը»,- եզրափակեց Տեր Հայրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ