«Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ»
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ի գահակալության 16-րդ տարեդարձի առթիվ. Վեհափա՛ռ Տեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր փրկարար հավատքի և ինքնության մշտավառ քուրան է, ուր սրբագործվում են հայի նվիրական ոգին և աղոթքի վերասլաց խոյանքը: Աստծո կամոք Միածնաէջ Մայր սրբավայրում տարիներ առաջ Ձեզ փոխանցվեց Ամենայն Հայոց Հայրապետի «քաղցր լուծը»: Եվ շուրջ մեկուկես տասնամյակ […]





































