03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էմմա Աբայդուլլինային՝ ամուսնու՝ Էլդար Ռյազանովի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախահականից:

«Ցավով տեղեկացա աշխարհահռչակ կինոռեժիսոր, սցենարիստ, պոետ, դրամատուրգ և մանկավարժ, բոլորի կողմից սիրված Էլդար Ալեքսեի Ռյազանովի մահվան մասին:

Բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել Էլդար Ռյազանովի՝ սիրված և հայտնի ֆիլմերում արտացոլված բարոյաարժեքային կողմնորոշիչներով, որոնք, տասնամյակներ անց էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու արժեքը:

Արվեստի մեծանուն գործչի վախճանը մեծ կորուստ է համաշխարհային կինեմատոգրաֆիայի համար:

Խնդրում եմ ընդունել իմ խորը ցավակցությունը՝ Ձեզ և Ձեր ընտանիքին պատուհասած վշտի կապակցությամբ»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ