20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գերեզմանատանը թունավորվել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.59-ին Շահումյանի գերեզմանատնից ջրից թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1981թ. ծնված Ա. Հ.-ն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Ալյանսում» համոզված են՝ «ոչ»-ն իրեն ուսերի վրա են տանում

ԱԺ ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի ընդգրկված պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այս պահի դրությամբ հարցազրույցներ չի տալիս: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը: Վերջինս, խոսելով «Ալյանիսի» անունից՝ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ «Նոր Հայաստան» փրկության ճակատի և «Ալյանսի» հետ որևէ քննարկում տեղի չի ունեցել: «Ինչպես գիտեք՝ «Ալյանսը» դեմ է […]

Հայաստան կժամանի ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով հոկտեմբերի 14-15-ը Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին։ Այցի շրջանակում նախատեսված են Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Այս մասին հայտնում է կառավարության […]

Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Գուցե շատերը չգիտեն, որ Եգիպտոսի առաջին վարչապետը հայ էր` Նուբար Նուբարյան կամ Նուբար Փաշա անունով: Ծագումով արցախցի Նուբար Նուբարյանը ծնվել է 1825 թ. Զմյուռնիայում /Իզմիր/: Ծննդավայրում ավարտելով հայկական դպրոց՝ տեղափոխվել է Եգիպտոս։ Ուսումը շարունակել է Փարիզում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում, որից հետո տեղափոխվել է Ալեքսանդրիա եւ անցել պետական ծառայության: Վերադառնալով Եգիպտոս՝ 1850 թվականից անցել է […]

Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 8-11 Ծաղկաձորի […]

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Ս. Ազարյանը տեղեկացրեց նաև, […]

Ովքեր դեմ են, նշանակում է՝ կողմ են վերարտադրությանը. Մինասյան

Այսօր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել: Քննարկմանը ներկա ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ովքեր դեմ են այս փոփոխություններին, նրանք կողմ են այսօրվա իշխանությունների վերարտադրմանը: Ըստ  նրա՝ բոլոր երեք նախագահներն էլ ունեն իրենց իշխանությունները պահելու անհրաժեշությունը և հենց դա է պատճառը, որ պետք է կատարել փոփոխություններ, […]

Եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում և Հայոց Եկեղեցու թեմերում կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ազատվելով Հոլանդիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդի պաշտոնից, նոյեմբերի 1-ից ծառայության է անցնելու Գերմանիայի […]

ՀՀ-ում արտադրվել է 276  հազար տոննա խաղող

Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015  թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ արտադրվել է շուրջ 267 000 տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 261 000  տոննայի դիմաց։ Այս մասին հայտնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հոկտեմբերի 13-ի դրությամբ մթերվել է 196 000  տոննա խաղող, նախորդ ամբողջ տարվա 184 000 տոննայի դիմաց։ Այսօրվա դրությամբ Հայաստանից արտահանվել է  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի