09 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Դատական ակտը դիտավորությամբ չեն կատարել

Քաղաքացի Կորյուն Բ.-ի հաղորդման հիման վրա  ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ վարչական դատարանի  2014թ.սեպտեմբերի 23-ի կայացված վճռով  ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարտավորեցվել է Կորյուն Բ.-ին  վերադարձնելու հարկադիր  աճուրդին մասնակցելուհամար նրա վճարած 412.960 ՀՀ դրամ կանխավճարի կրկնապատիկը, սակայն նույն դատարանի կողմից հետագայում տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ՀՀ ԴԱՀԿ ապահովող  ծառայության պաշտոնատար անձի կողմից դատարանի վճիռը շուրջ մեկ տարի  դիտավորությամբ չի կատարվել: Այս մասին հայտնում է հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր  կատարումն ապահովող ծառայության հատուկ ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձի կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու փաստի առթիվ ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ