23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Անհեթեթ, անգրագետ»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը նախօրեին տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվել է. «Երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իրավապահպան մարմիններին առաջարկում է հանդիպել մինչ դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը»:

Henaran.am-ը այս առնչությամբ զրուցեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակցի հետ, որը տեղեկացրեց, թե այդ մասին հաղորդագրություն կտարածեն ավելի ուշ, քանի որ այս պահին դեռ քննարկում չի եղել:

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նոր Հայաստան» փրկության ճակատի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հույս է հայտնել, որ ոստիկանությունը անպայման կարձագանքի ու հանդիպումը կկայանա:

Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ ոստիկանությունում քննարկում է եղել: Անդրադարձ է եղել «Նոր Հայաստանի» առաջարկին, ինչը որակվել է « անհեթեթ` անգրագետ իրավաբանական ձևակերպում»: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հստակեցրել է` ոստիկանությունը գործելու է իրավաչափ` առանց տուրք տալու «արկածախնդիր դրսևորումներին»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ