20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուռուցքաբանության կենտրոնի աշխատանքներն ավարտական փուլում են /ֆոտո/

Ավարտին են մոտենում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի 1-ին փուլի` Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի, ստեղծման աշխատանքները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հերթական անգամ այցելեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն` իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Շինարարների և կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքով:  Այժմ ընթացքի մեջ են  լրացուցիչ սարքավորումների վերջնական մոնտաժային աշխատանքները: Նախարարը ծանոթացավ իրադրության վերահսկման ավտոմատացված, սառեցման, օդափոխության, կեղտաջրերի մաքրման համակարգերի և ժամանակակից այլ սարքավորումների տեղադրման գործընթացին:

Արմեն Մուրադյանը շինարարների հետ քննարկեց նաև Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքը, որոնց   իրականացման ժամկետները կախված են եղանակային պայմաններից:  Նախարարը հանձնարարեց հետևել աշխատանքների պատշաճ որակի և ժամկետների ապահովմանը:

Նշենք, որ  այս տարվա մարտին կենտրոնում տեղադրվել էր բելգիական IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը:  Կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանի բնակչությանը հասանելի կդառնա գերժամանակակից «ՊԵՏ» (Positron emission tomography) հետազոտությունը: Ընթացքի մեջ է նաև 2-րդ փուլի` Ճառագայթային բուժման մասնաշենքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Ներկայումս աշխարհում մեծ պահանջարկ ունեցող ճառագայթային բուժումը համարվում է չարորակ նորագոյացությունների բուժման առավել ծախսարդյունավետ մեթոդներից մեկը, որը ցուցված է հիվանդների շուրջ 50 տոկոսին:  Ճառագայթային բուժման կենտրոնը հագեցած կլինի արդի գծային արագացուցիչներով, բրախիթերապիայի համար նախատեսված սարքավորումով, ինչպես նաև կունենա հզոր ախտորոշիչ մաս: Կենտրոնի պլանային հզորությունը նախատեսված է տարեկան շուրջ 1250 հիվանդի բուժման համար:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է ռադիոլոգիական և ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով:

31

26

27

28

29

30

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ