22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Գալկինը ծեծե՞լ է Ալլա Պուգաչովային

«Նոր ալիք» մրցույթից վերադառնալուց հետո Ալլա Պուգաչովայի դեմքին հսկայական կապտուկ են նկատել։ Պուգաչովան Գալկինի ուղեկցությամբ դուրս է եկել վագոնից, եւ ներկաները նկատել են երգչուհու կապտուկը։ Հետաքրքրական է, որ գնացքի աշխատակիցները նշել են, որ գնացք Պուգաչովան նստել է առանց կապտուկի, գրում է live-smi.ru-ն։ «Ասում են՝ նա ընկել է գնացքում, բայց ես չեմ հավատում»,- ասել է ուղեկցորդուհին։ […]

Հայտնի է հանրաքվեի ՀՀԿ շտաբի պետի անունը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է  կուսակցության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը: Վերջինս հանձնարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել և ղեկավարել հանրաքվեի շտաբերը: Այդ մասին նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Աբրահամյանը մոտ օրերս կձևավորի  շտաբերը: «ՀՀԿ-ն հանրաքվեի շտաբի պետի պաշտոնում տեսնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին»,- վերահաստատեց Շարմազանովը՝  […]

15 ամյա Մաթևոսը 20 օր կորած էր.մանրամասներ

Մաթևոսը անհետացել էր 20 օր առաջ, սակայն 2 օր առաջ պարզ դարձավ, որ տղայի մոտ ամեն բան կարգին է: 15-ամյա Մաթևոսը Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան է: Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տղային մայրը տուն էր տարել և […]

Վարչապետը ներկա է գտնվել Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և համանուն թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մասնակցել է կինոդերասան Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են արխիվային նյութեր թատրոնի և նրա հիմնադիր Հ. Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, ընթերցվել են Հ. Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև ներկայացվել են թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից […]

Պուտինն այդ քայլին կգնա՞ /վիդեո/

«Չլինելով ռազմական փորձագետ՝ ես փորձում եմ օբյեկտիվ վերլուծել պահը»,- նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանը՝ Սիրիայում ռազմական միջամտության ընթացքում Մոսկվայի համար հենակետ դառնալու մասին որոշ փորձագետների պնդումներին: «Որ նայեք օդանավակայանի ռելիեֆը՝ կհասկանաք` Ռուսաստանը այն չի օգտագործի համապատասխան նպատակներով, որովհետև նաև Ադրբեջանի հետ իրավիճակ չի ցանկանա սրել»: Մանրամասները՝ տեսանյութում:

Թևան Պողոսյանը՝ ոչ թե «լուսավոր», այլ «եվրոպական» Հայաստանի համար

«Ժառանգություն» խմբակցության անդամ, անկուսակցական Թևան Պողոսյանը չի պատրաստվում անդամակցել «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցությանը, որի նախագահը անկախ պատգամավոր համարվող Էդմոն Մարուքյանն է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Պողոսյանը` անդրադառնալով Մարուքյանի հետ հնարավոր համագործակցությունը: «Իմ համագործակցությունը լինելու է քաղաքական այն ուժերի հետ, ովքեր ունեն Հայաստանի զարգացման եվրոպական մոդելը»,- նշեց Պողոսյանը` շեշտելով, որ եթե օրինակ «Լուսավոր Հայաստանը» ունենա […]

Կյանքի պատմություն, որն արժե կարդալ․ Դիեգո Բալոյան․ հայտնի հայերը շարքից /ֆոտո/

ԴԻԵԳՈ ԲԱԼՈՅԱՆ Անդերի ձյունածածկ գագաթները վկան են ընտանեկան մի պատմության, որն սկիզբ է առել 100 տարի առաջ։ Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Բալոյանը Չիլիի հեռուներում մի փոքրիկ Հայաստան է հիմնել, եւ այսօր նրա ժառանգները շարունակում են նրա գործը, գրում է 100LIVES.COM-ը։ «Փոքր տարիքից ես սարսափելի պատմություններ եմ լսել ու, որպես հետեւանք, մեծացել եմ չլուծված այս խնդրի հետ […]

Հայաստանում կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵՄ-ի հետ արդյունեվետ համագործակցության շարունակականությանը և զարգացմանը: […]

Գալուստ Սահակյանը հանդիպել է Նաբիհ Բըրրիի հետ

Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ժնև (Շվեյցարիա) մեկնած ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող, միջազգային հարթակներում և տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Գալուստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի