09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կալանավորը կտրել է կոկորդը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում  դեկտեմբերի 1-ին կալանավորներից մեկը ինքնավնասում է կատարել՝ կոկորդի շրջանում վերք բացելով:

Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը.«Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին, կալանավորը այժմ նորմալ վիճակում է և գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Մեր դիտարկմանը, թե կատարվածը ինքնասպանության փորձ էր Ղլեչյանը արձագանքեց.« Ոչ ընդամենը ինքնավնասում է եղել, սրանք տարբեր բաներ են»:

Գոռ  Ղլեչյանը չցանկացավ մանրամասնել, թե ով է ինքնավնասման դիմած կալանավորը և ինչ հանցանքի համար է գտնվում ՔԿՀ-ում։ Ինչո՞ւ է դիմել նման քայլի հարցին՝ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետը պատասխանեց. «Իր ասելով` գտնվել է  հոգեկան բարդ վիճակի մեջ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ