23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Իմ ու քո անելու խերը»

Ազատության հրապարկում մեկնարկում է «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներից որևէ մեկն առայժմ չի ժամանել, փոխարենն այստեղ են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Henaran.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքվեց` «իմ ու քո անելով»` կտապալե՞ն Սերժ Սարգսյանին, ի վերջո, հնարավո՞ր է այս հանարահավաքից հետո երկու ընդդիմադիր ճակատները վերջապես միավորվեն և ասենք` միասնական նստացույց անեն.

«Չեմ կարող ասել` նրանք կմնա՞ն այստեղ, թե` ոչ: Կարող եմ միայն ասել, որ մենք մեկ հարցում ենք միասնական: Պետք է տապալենք հանարաքվեն»: Ի դեպ, «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները հարթակից հանել են «Նոր Հայաստան»-ի պաստառը, փակցրել «Ոչ»-ի պաստառը:

Մեր թղթակիցը հայտնում է նաև, որ Ազատության հրապարակում խուզարկվում են բոլոր այն մարդիկ, ովքեր ուսապարկով են: Եթե ոստիկանները կասկածելի բան են նկատում, վերցնում են այն:

Այսօր Ժիրայի Սէֆիլյանը հայտարարել է, որ չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին` պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում: Հիշեցնենք, քաղաքապետարանը վրաններ տեղադրելու մասին դիմումը մերժել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ