09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Դիտարկում է անցկացվել

Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը:  Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից […]

Ֆարմանյան-օմբուդսմեն 2

Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանին խնդրեց մեկնաբանել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունը: Վերջինս պնդում էր, թե  Ֆարմանյանն «իր քաղաքական հոր»պատվերն է կատարում: Հիշեցնենք, Կարեն Անդրեասյանը նման տեսակետ էր հայտնել այն բանից հետո, երբ Ֆարմանյանն ԱԺ ամբիոնից խիստ քննադատության էր արժանացրել իր տարեկան զեկույցը: «Ես իմ մեկնաբանությամբ չեմ պատվի անլուրջ մարդու անլուրջ հայտարարությունը»,-Ֆարմանյանի արձագանքը կարճ էր:

Մարուքյանը կոչ է անում միանալ իր նախագծին

«Ընթացիկ ամսվա կեսերին խորհրդարանն ստացել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն մեր կողմից մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել և այստեղ կցանկանայի ընդգծել որոշակի հանգամանքներ. Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Բյուջեի նախագծով 2016 թվականին 4% գնաճ է նախատեսվել: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Ավելին, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների […]

Նա տղամարդ է և ունի խանդ.«ՄԻՍՍԻՍ ԳԼՈԲ» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը բացեց փակագծերը/վիդեո/

«Անկեղծ ասած երբեք չեմ մասնակցել գեղեցկության մրցույթների, քանի որ միշտ համարել եմ, որ գեղեցկությունը անգնահատելի մի բան է, դա ճաշակի հարց է ու ամեն մարդ գեղեցկության մասով ունի իր պատկերացումը: Այդ պատճառով էլ հեռու մնալով նման մրցույթներից ՝փորձել եմ ինձ տրավմաների չենթարկել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհահռչակ «ՄԻՍՍԻՍ ԳԼՈԲ» մրցույթին (Mrs.GLOBE 2015) Հայաստանը ներկայացնող՝  մոդել […]

Մեր «այո»-ն արդարացված է և բխում է հենց ժողովրդի շահից. Ռ. Մուրադյան

ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հոկտեմբերի 27-ի ելույթը հայտարարությունների ժամին. «Դուրս գանք փողոց, դասադուլ, գործադուլ, անհնազանդություն ցույց տանք, ընդվզման ալիք բարձրացնենք, չհնազանդվենք, փողոցներում լինենք ապացուցելու համար, որ մենք արժանապատիվ ազգ ենք: Այս կոչերը շատ  վտանգավոր են և անընդունելի, իսկ ազգային անվտանության տեսակետից՝ մտահոգիչ, քանի որ այն ուղիղ հարվածում է մեր ազգային արժանապատվությանը: Եթե այսօր մարդիկ ուզում […]

Կրակոցներ Արտաշատում. կան վիրավորներ

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ երկու անձ հրազենային վնասվածքով դիմել են հիվանդանոց. նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում. մանրամասները պարզվում են:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում է պարենային կարտոֆիլի ցանքատարածությունների ընդարձակումն ու արտադրության ծավալների ավելացումը: Մեր հանրապետությունում  սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին: Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա, միջին […]

Սարսափ․ շները հոշոտել են 2 տարեկան երեխային

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պյատիգորսկ քաղաքում։ Երկու շուն՝ պիտբուլներ, հոշոտելով սպանել են 2 տարեկան երեխայի, հայտնում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնի է դարձել, երեխան քնած է եղել, երբ մայրը կարճ ժամանակով տնից դուրս է եկել՝ մեծ աղջկան դպրոցից բերելու։ Երեխան արթնացել է եւ տնից դուրս եկել, որտեղ էլ տղայի վրա հարձակվել են շները։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի