27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Զգուշացնում են վարորդներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են : ՀՀ տրանսպորտի և կապի […]

Մոսկվան բացում է փակագծերը ԼՂՀ հարցի շուրջ. Հայկական ժամանակ

«Երեկ «ՀԺ»–ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց Է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությանն Է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում Է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։ Կարճ ասած, ՌԴ-ն […]

Երիտասարդության օրը` Սոսոյի հետ /ֆոտո/

Նոյեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել պաշտոնական արարողություն՝ նվիրված նոյեմբերին նշվող երիտասարդական տոներին (նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է, իսկ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օրը)։ Շնորհավորական ուղերձներով հանդես են եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։ Երիտասարդներին շնորհավորելով և առանձնացնելով նրանց դերը մեր երկրի […]

Էրդողանն ու Օբաման պայմանավորվել են

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական  «gazetevatan» լրատվամիջոցի հաղորդմամբ` հեռախոսազրույցի ժամանակ, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Թուրքիայի նախահագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության հարցը, ինչպես նաև սիրիական ընդդիմությանը զինելու խնդիրը: […]

Ինչի՞ համար էր Իսագուլյանը «քլնգում» Սերժ Սարգսյանին. Հրապարակ

«Մեր տեղեկություններով, Գառնիկ Իսագուլյանն այս ամսվա սկզբից արդեն իսկ ֆորմալ աշխատանքի մեջ է ԼՂ-ում, սակայն առայժմ մտմտում են նրա վերջնական ստատուսի մասին` ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավոր խորհրդակա՞ն, անվտանգության գծով խորհրդակա՞ն, թե՞ պարզապես խորհրդական: Սակայն, մեր տեղեկություններով, նրան կբերեն Երևան` Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն, որտեղ վերջինս կզբաղվի Ղարաբաղի խնդրով, կունենա արտահայտվելու բավականին լայն դաշտ ու ազատություն, […]

Տիգրանին սննկացնում են. ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, դեռ փետրվարին սնանկացած «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին «Յունիբանկը» նոր՝ 364,4 հազար դոլար գումարի պահանջ է ներկայացրել: Նշենք, որ հուլիսի 9-ին էլ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը»: Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Լրագրող Արմենակ Դավթյանը դատարանում կարևոր հայտարարություն կանի

Այսօր` նոյեմբերի 11-ին վերաքննիչ քրեական դատարանը կքննի` լրագրող Արմենակ Դավթյանի բողոքը: Արմենակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2011թ-ից մինչև 2013թ օգոստոս ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով Արթուր Գևորգյանի վստահությունը չարաշահելու միջոցով նրանից մաս-մաս առձեռն հափշտակել է ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերով `18 մլն ՀՀ դրամ գումար: […]

Մարտուն Գրիգորյանի քեռորդին մեղադրվում է գողության մեջ. Հրապարակ

«Շիրակի մարզի դատախազությունն օրերս Գյումրու առաջին ատյանի դատարան Է ուղարկել գողության ուշագրավ մի գործ։ Ավելի ճիշտ՝ ուշագրավ Է ոչ այնքան գործը, որքան գործով անցնող երեք մեղադրյալներից մեկը՝ Ավետիք Գևորգյանը, որը Գյումրիում հայտնի մարդ Է։ Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, նա ավտոկայանի տնօրենի որդին է և Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քեռորդին։ Ներկայում Ավետիք Գևորգյանը պահվում Է «Արթիկ» […]

Դատախազների աշխատավարձը կավելանա, գիտնականներինը` կպակասի. Հայկական Ժամանակ

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ այն գիտնականները, որոնք չեն աշխատում մեկ լրիվ դրույքով, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ սույն թվականի հոկտեմբերից այլևս չեն ստանա գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները։ Նշենք, որ գիտությունների թեկնածուներին տրվող հավելավճարի չափը 25 հազար դրամ է, իսկ գիտությունների դոկտորինը՝ 50 հազար դրամ։ Միևնույն ժամանակ կառավարությունը Ազգային ժողով է բերել մի նախագիծ, որով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված