10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատության հրապարակը պետք է շնչի՝ որպես «ազատության օազիս»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պայքարի նոր ձևաչափ է սահմանել. հետայսու պայքարի բովանդակային մասը կլգխավորեն ճակատի երիտասարդները: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտնեցին ճակատի առաջնորդները, ովքեր հրապարակում տեղեկատվական բնույթի հերթական հավաք-ասուլիսն էին կազմակերպել:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սէֆիլյանն իր խոսքում անդրադարձավ հանրահավաքներ սկսելուն և ավարտելուն. «Պետք է  անել այնպես, որ Ազատության հրապարակը շնչի՝ որպես «ազատության օազիս»: Այսուհետև բովանդակայի մասը հանձնում ենք երիտասարդությանը»:

Սէֆիլյանը խոսեց նաև սահմանին տիրող լարվածության մասին՝ նկատելով, որ այս լարված վիճակը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանը շարունակում է չկառավարել այս երկիրը: «Քանի դեռ Սերժ Սարգսյանն է բազմած Բաղրամյան 26-ում, անդառնալի կորուստներ ենք ունենալու: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ ուժերը պետք է մեկտեղել՝ օր առաջ ձերբազատվելու այս ռեժիմից»:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ