15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թողնեն՝ կհասնենք Բաքու

«1989 թվականից սկսած հայ ժողովուրդը պատերազմի մեջ է, պատերազմը երբեք չի դադարել, ավելին,  սառը  փուլի է անցել 94 թվականից, որը երբեմն թեժանում է ու բարդանում: 97-98 թվականներին շատ ավելի լարված էր, շատ ավելի թեժ էր հայ-թուրքական սահմանին, ես բալթյան թուրքերին նկատի ունեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հայտարարված պատերազմ սկսելու հավանականությանը,  ասաց Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Հետախույզը  կարծում է, որ պարբերաբար հարկավոր են պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարել հակառակորդի նկատմամբ: Նրա խոսքով՝ մենք թույլ ենք տալիս այդ ակտիվացումը:

«Հարկավոր է ժամանակ առ ժամանակ թուրքերին իրենց տեղը ցույց տալ: Մենք վախենալու բան չունենք, եթե ցավոք մի զոհ ենք ունենու՝ ծանր ենք տանում: Իրենք ռեսուրսի խնդիր չունեն, բայց վախկոտ են, որ մտքներիս դնենք կհասնենք Բաքու»,-ընդգծեց Վարդանովը:

Նշենք, որ օրերս Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ սահմանային իրավիճակը հասել է գագաթնակետին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ