25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Բնավ էլ այնպես չէ, թե ռեժիմը կուլ տվեց մի նոր քվեարկություն»

«Միջազգային կառույցները, ի դեմս ԱՄՆ դեսպանատան, պնդում են, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացն ավարտված չէ: Ու բնավ էլ այնպես չէ, թե ռեժիմը կուլ տվեց մի նոր քվեարկություն. նոր զարգացումներ են սպասվում»: Ազատության հրապարակում տեղեկատվական ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությանն՝ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Չուգասզյանը հավաստիացրեց, որ նոր սահմանադրությունն ուժի մեջ է մտնելու մյուս տարվա կեսերից, մինչդեռ գործող սահմանադրության համաձայն՝ արտահերթ ընտրությունների անցկացման քաղաքական պահանջ կա, ինչի մասին «Նոր Հայաստանն» ասել է դեռ վաղուց:

«Ընտրակեղծիքների մասով կարող եմ ասել, որ դրանք կատարվել են մեկ կենտրոնից, և օգտագործվել է վարչական ամբողջ ռեսուրսը»,- Գարեգին Չուգասզյանը հավելեց` «Նոր Հայաստանը» տեղեկատվական ու քարոզչական բնույթի հավաքներ նաև մարզերում է անցկացնելու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ