10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ դեսպանը՝ երաժշտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին

«Երաժշտությունը, որ մենք այս երեկո լսելու ենք, միավորելու է մարդկանց, ժողովուրդներին, այն վերացնում է արգելքները, բացում սահմանները»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ով եկել էր մասնակցելու «Ներդաշնակության մեղեդի» նախաձեռնությանը:

Նախաձեռնությունը նպատակ ունի համերգի միջոցով կապել հայ և թուրք ժողովրդին և ինչպես իր խոսքում ասաց ԱՄՆ դեսպանը՝ նմանատիպ նախաձեռնությունները հատկապես մեծ նշանակություն ունեն այն ժողովուրդների համար, ովքեր շփվում են, բայց ոչ բավարար մակարդակով:

Համերգին մասնակցում էին Թուրքիայի հայազգի հայտնի երգչուհի Սիբիլը, «The Beautified Project» ռոք խումբը և ժողովրդական գործիքների թուրք հայտնի կատարողներ Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը և Մերթ Էլմասը:

Համերգի ընթացքում նաև երգի պրեմիերա եղավ. «Երգը կոչվում է «Don’t blame me», այն առաջին անգամ ներկայացվում է Երևանում, մեկ շաբաթ հետո Ստամբուլում կլինի երգի պրեմիերան Ստամբուլում: Երգը հեղինակն է«The Beautified Project» -ի ղեկավար Անդրե Սիմոնյանը»,- մանրամասնեց դեսպան Միլսը:

Նշենք, որ  նախաձեռնությունը դեկտեմբերի 22-ին նույն կազմով հանդես կգան Ստամբուլում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ