25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Փոխվարչապետը «Ղարաբաղ կարպետ»-ի համար գումարներ է որոնում Գերմանիայում

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանն առաջին անգամ աշխատանքային այցով օրերս Գերմանիայում էր: Նոյեմբերի 30-ին նախ Բեռլինում հանդիպեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, ապա ուղևորվեց Քյոլն: Դեկտեմբերի 1-ից 3-ը Քյոլնի հայ համայնքի և գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) հետ հանդիպման ընթացքում խոսել են Արցախին վերաբերող մի շարք թեմաների շուրջ : «Պարոն Աղաբեկյանը ցանկացավ […]

Բամբասա՞նք, թե՞ լրագրություն

Օգտատեր Տիգրանուհի Դավթյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Առավոտից մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Լրատվական կայքերն արդեն սկսել են ակտիվ լուսաբանել, տրամադրել որոշակի տեղեկատվություն ընտրատեղամասերի անցուդարձի վերաբերյալ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներն իրենց կայքէջում պարբերաբար թարմացնում են իֆորմացիան: Սոցիալական ցանցերի լրահոսը նոյնպես թեժ է: Կարծում եմ նման ակտիվությունը կանխատեսելի էր և ամեն ինչ ընթանում է իր […]

«Հայհոյեց նախագահին, գեներալին, Ծառուկյանին … »

«Մի հատ բոմժի կգնայի՞նք հրապարակում ծեծելու: Եթե ուզեինք ծեծել՝ ուրիշ տեղ չկա՞ր, կամ տեսել ե՞ք դրան,  ընդհանրապես, իրան հարգող մարդը ո՞նց կարող էր դրա վրա ձեռք բարձրացնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը` անդրադառնալով, երեկ՝ դեկտեմբերի 5-ին  Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին: Ալեքսանյանը պնդում է, որ իրեն ծեծված հայտարարող  ազատամարտիկ Յուրի […]

Հանուն Հայաստանի Հանրապետության. Րաֆֆին պատռեց քվեաթերթիկը

Րոպեներ առաջ Սահմանադրական հանրաքվեի քվերակությանը մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում էր ստորագրել ընտրացուցակում, իր անվան դիմաց, պարզեց, որ հանձնաժողովի անդամը սխալ անվան դիմաց է համապատասխան լրացումներ կատարել: Նկատելով թյուրիմացությունը` ներկաները քմծիծաղեցին:  Րաֆֆի Հովհաննիսյանը հանդարտեցրեց անհարմար դրության մեջ հայտնված հանձնաժողովականներին` «ոչինչ-ոչինչ»: Հովհաննիսյանը քվեախցիկ մտավ և այդտեղից ծրարով դուրս գալով` մոտեցավ քվեատուփին, պատռեց […]

Հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա. Ա. Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն լուսաբանող զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին, դիտորդներին և փորձագետներին կոչ ենք անում հանրաքվեի ընթացքը կամ որևէ դրվագ ներկայացնելիս հղում անել միայն փաստերին, հիմնվել փաստական նյութերի ու հավաստի տեղեկատվության վրա:Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արդյունավետ արձագանքել եւ […]

Ի՞նչ պատիժ է սահմանվում քվեաթերթիկը ուտելու կամ պատռելու համար

«Քվեաթերթիկը ուտելը, պատռելը կամ ոտքի տակ տրորելը կարող է դիտվել որպես վարչական իրավախախտում, այն քրեական հանցանք չի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նորիկյանը փաստեց` քրեական հանցանք կարող է դիտվել միայն, երբ գողանում կամ հափշտակում են քվեաթերթիկը: «Այս դեպքում կիրառվում են քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշները, այս մասով արդեն պետք է կոնկրետ դեպքը հաշվի առնել»,-ընգծեց փաստաբանը: […]

Դրանից ոչինչ չի փոխվի

“Qahana.am” -ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակներում «Հայտնի մարդիկ հավատքի մասին» խորագրի ներքո ձեզ կներկայացնենք սիրված ու ճանաչված արվեստագետների, հասարակական, քաղաքական գործիչների հետ հարցազրույցներ՝ «Եկեղեցին և մենք» թեմայով:  Մեր առաջին հյուրը դերասան Մկրտիչ Արզումանյանն է: Ի՞նչ հաճախականությամբ է դերասանն այցելում եկեղեցի, որտե՞ղ է առավել շատ գտնում իր հանգիստը, հավատո՞ւմ է, որ Աստված կօգնի իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի