25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանգիստ է, առանց խախտումների

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների ընտրություններին հետևում է նաեւ ԱՊՀ դիտորդական խումբը: Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ առավոտյան 07:50-ին ներկա է եղել ընտրատեղամասերից մեկում, հետևել տեղամասի բացման ընթացքին, շրջել է մի շարք ընտրատեղամասերում : «Ամեն ինչ ժամանակին էր, բաց, ներկա էին տարբեր կուսակցություններից դիտորդներ:  Եղել եմ մի քանի […]

Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ միասին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է Սահմանադրական փողոխությունների հանրաքվեին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը

Տեր-Պետրոսյանը չի մեկնաբանում Սեֆիլյանենց վարքագիծը

Կեսօրին 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Առաջին նախագահին ուղեկցում էր թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով առաջին անգամ էր մասնակցում քվեարկության: Իր ընտրությունը կատարելուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Թող բոլոր իրական մարդիկ գան ու մասնակցեն քվեարկությանը»: Նրանից լրագրողները հետաքրքրվեցին` ինչ կարծիքի է Ազատության հրապարակում «Նոր Հայաստան». հանրային փրկության ճակատի […]

Սրտի կաթված է ստացել

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով ազատազրկված Հարություն Սարգսյանի հայրը` Սամվել Սարգսյանը նախօրեին հոսպիտալացվել է` սրտի կաթվածով: Հիշեցնենք, դեռ 2013-ի հուլիսի 16-ին Անի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը դատարանում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորների հետ վիճաբանության մեջ էր մտել, ինչի արդյունքում նա դարձյալ հիվանդանոց էր տեղափոխվել նախակաթվածային վիճակում:

Ինչ է տեսել Տաջիկստանի խորհրդարանի նախագահը ընտրատեղամասերում /վիդեո/

Տաջիկստանի խորհրդարանի խոսնակ Անդրեյ Բարանովը, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, որպես դիտորդ  առավոտյան ժամը 7-ից շրջում է Երևանում տեղակայված ընտրատեղամասերով: Անդրեյ Բարանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որևէ խախտում չի արձանագրել և կարծում է, որ մինչև երեկո ամեն բան կընթանա նույն հունով: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Այս մասին հայտնում են նախագահականից: Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր: […]

Էմմին կոչ է անում ԱՄՆ-ից

Վերջերս մայրացած երգչուհի Էմմին ԱՄՆ-ից ֆեյսբուքյան հանրագրում գրում է. Շատ եմ ափսոսում, որ բոլորիս համար շատ կարևոր օր ես Հայաստանում չեմ, բայց կոչ եմ անում անպայման մասնակցել քվեարկությանը: Հ.Գ. Մեր երկրի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է:

Ոստիկանությունը պարզաբանում է

Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ 9/11 ընտրական տեղամասի ցուցակներում առկա են այլ համայնքներում հաշվառված անձինք: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված է իրավական հնարավորություն, համաձայն որի համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր […]

«Ոչ»-ը հրավիրում է ոստիկանության, դատախազության ուշադրությունը

«ՈՉ»-ի համատեղ շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ։ Վերջիններս նախապես պետք է կազմվեին այն քաղաքացիների հայտերի հիման վրա, ովքեր, իրերի բերմամբ, այդ օրը իրենց բնակավայրում չէին կարող լինել՝ նրանց քվեարկությունը գտնվելու վայրում ապահովելու համար։ Պարզվում է, որ այդ «լրացուցիչ ցուցակներում» ընդգրկված են շատ մեծ թվով մարդիկ գյուղական վայրերից, ովքեր քվեարկելու իրավունք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի