Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 127 հաղորդում
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 127 հաղորդում, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածված ահազանգերին։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Հաղորդումներից 79-ը վերաբերում է Երևանում, 48-ը՝ մարզերում տեղի ունեցած խախտումներին։ Այսպես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 19, Լոռիում՝ […]





































