06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ հագնել Ամանորի գիշերը

Ամեն տարի՝ Ամանորից առաջ, շատերին նույն հարցն է տանջում՝ ինչ հագնել Ամանորի գիշերը։ Իմանալով, թե ինչպիսի զգեստ կրել Ամանորյա գիշերը` կարելի է առաջին իսկ պահից գրավել առատությունը և երջանկությունը:

Քանի որ 2016-ին նորաձեւ են լինելու վառ գույները, հետեւաբար ամանորն էլ պետք է դիմավորել վառ գույնի զգեստներով։

Կարող եք այս ամանորին կտրուկ փոխել ոճը, առանց վախենալու։

Խորհուրդներ տղամարդկանց՝ կարող եք այս ամանորին ավելի թեթեւ, ոչ պաշտոնական ոճը նախընտրել, կապիկը սիրում է անհատական մոտեցում։

Ինչ վերաբերում է կանանց, ապա, ինչպես նշեցինք, նրանք պետք է վառ գույներ ընտրեն։ Տարվա նորաձեւ գույնը կարմիրն է, դրա համար զգեստը պետք է իր մեջ պարունակի կարմիր գույներ: Ամանորյա գիշերը կարելի է հրաժարվել դասական ոճից և մի քիչ էքստրավագանտություն թույլ տալ: Իսկ եթե Դուք չեք կարող կրել չափազանց ճչացող զգեստ, ապա խնդիրը լուծել Ձեզ կօգնեն վառ գոտիները, շարֆերը և ժակետները:

Այս ամանորին խուսափեք խիստ, ձանձրալի հագուստից, բացառեք խիստ ու աշխատանքային ոճի հագուստը։

Իսկ ահա անսովոր հագուստներ համարձակ կերպով կարող եք հագնել, տարօրինակ, չկրկնվող կոմբինեզոններն իսկականն են։

Զգեստից բացի կարեւոր է նաեւ աքսեսուարների ընտրությունը։ Զարդեղենը ոճի ամբողջականության համար անչափ կարեւոր է։ Կրեք այնպիսի թանկարժեք քարեր, որոնք կարմիր երանգ ունեն: Խոշոր թեւնոցներ, ականջօղեր, մատանիներ, դրանք շատ հարմար են այս ամանորին։ Պետք չէ տնտեսել և կրել հասարակ բիժուտերիա:

Այս ամանորին ընտրեք միայն ամենալավ զարդերը` պատրաստված ազնիվ մետաղներից:

Խոշոր պայուսակները, վանդակավոր նախշերը պարտադիր են։ Այս ամանորին որքան շատ լինեն փայլերը, ծաղիկները, էկզոտիկ նախշերը, այնքան ավելի լավ։

Եւ հիշեք՝ անկախ զգեստից, կարեւորը, որպեսզի վայելեք յուրաքանչյուր երջանիկ պահը և հավատաք միայն ամենալավին:

shor_640x355 21817_medium images timthumb

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ