13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը կլինի Հայաստանից

Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ Վերջերս լույս տեսավ Ձեր հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ Գալուստ» ծավալուն գիտական աշխատությունը: Ի՞նչ նախապատմություն ունի այն: Ոչ մեկին գաղտնիք չէ, որ Նոյան տապանը իջել է Արարատ սարի վրա, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել և այս ամենը մղում էր մեզ տեսնելու մեր […]

Լանջիկ գյուղի ճանապարհահատվածը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի դրությամբ, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ1) Լանջիկ գյուղի հատվածում սաստիկ բքի և սահմանափակ տեսանելիության պատճառով (20-30մ) ճանապարհը դժվարանցանելի է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունը: Ճանապարհաշինարարները տեղում կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ […]

Սևազգեստ հայուհիները պարեցին Երևանի կենտրոնում /վիդեո/

«Սևազգեստ կանայք»  միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնության անդամներն «Կանայ՛ք, միանանք հանուն խաղաղության»  կոչով պարային ֆլեշմոբով ահնդես եկան Երևանում: «Սևազգեստ կանայք»  միջազգային շարժման հայաստանյան նախաձեռնության հիմնադիր անդամ Արուսիկ Օհանյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  միջազգային շարժումը  աշխարհում ստեղծվել է 1988 թվականին, իսկ Հայաստանի մասնաճյուղը 2011 թվականին: Շարժման մեջ չկան սգավոր կանայք, նախաձեռնության անդամները  իմիտացիոն սևազգեստներ են,  ովքեր […]

ԱԺ-ն կքննարկի Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա մշակված կարևոր օրենքների նախագծերը

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ օրենքի 2 նախագիծ, որոնցով ամբողջացվում է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և կատարելագործվում է անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների ապահովման մեխանիզմը: Ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման ինստիտուտի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել քաղաքացիների հնարավորությունները պահանջելու […]

«Մի կողմից պատերազմական իրավիճակ, մյուս կողմից՝ առճակատում երկրի ներսում»/վիդեո/

Հաջորդ դրույթը՝ եթե հիշում եք, այս տարվա մայիսին «Ժառանգության» ներկայացուցիչներից մեկն օրենքի նախագիծ բերեց Ազգային ժողով, որով մենք պետք է Թուրքիայից պահանջենք Արևմտյան Հայաստանի տարածքները: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ մի պատերազմ էլ հայտարարել Թուրքիային: Նույն բանն է տեղի ունենալու: Եվ ես ոչինչ անել չեմ կարող: Կամ էլ պետք է ղեկավարվեմ պարոն Արամ Աբրահամյանի […]

Փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14.00-ի դությամբ, ուժեղ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով  Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Իրավիճակի փոփոխության դեպքում՝ կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Սաստիկ բուք ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղում է առատ ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով խիստ դժվարանցանելի է Տիգրանաշենի (Քյարքի) լեռնանցքը: Նախարարությունը խորհուրդ է տալիս առայժմ խուսափել այս ճանապարհահատվածով երթևեկելուց: Ուժեղ քամու և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Հրազդան-Հանքավան, Աշտարակ-Արտաշավան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները, Թալինի, Արթիկի,  […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բելգրադում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հանդիպման ընթացքում շարունակվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ քննարկումները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի։ Էդվարդ […]

Ռուսական շուկան նոր հնարավորություն է հայ արտադրողի համար. տնտեսագետ

Միայն 2014թ.-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 253 մլն. դոլարի միրգ, 2015-ին այդ թիվը կազմել է 179 մլն դոլար: Ստացվում է մեկ տարում միայն մրգի արտահանման ծավալները 74 մլն. դոլարով կրճատվել են: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսական հնարավոր ձեռքբերումները, որ կարող է ճիշտ մենեջմենթի և մարքեթինգային ծրագրերի դեպքում ունենալ […]

Ավազակային հարձակում` Գյումրիում

Էլեկտրոնային լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն է տարածվել, որ Գյումրիի Ղուկասավան փողոցի տներից մեկի վրա ավազակային հարձակում է  կատարվել: Նշվում է, որ դիմակավորված երկու զինված անձինք մուտք են գործել  տուն, կապկպել են տան անդամներին ու գումար պահանջել` զենքի սպառնալիքով։ Henaran.am-ն այս դեպքի առնչությամբ փորձեց տեղեկություն ստանալ Ոստիկանությունից, սակայն վերջիններս դեպքից անտեղյակ էին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի