13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Աշոտյանը թույլ չի տա /վիդեո/

«Նախնական գնահատականներ չեմ ուզում հնչեցնել, որովհետև իմ կուսակից ընկերները իրենց քաղաքական գնահատականները հնչեցրել են: Որպես նախարար նշեմ, որ փորձ է արվում ապակայունացնել վիճակը ուսումնական հաստատություններում: Ուզում եմ հիշեցնել, որ երկրի օրենքները բոլորի համար են, և  եթե քարոզչությունը «այո»-ի կողմնակիցների համար արգելված է ուսումնական հաստատություններում, ապա «ոչ»-ի կողմնակիցները դա անում են և դասադուլի կոչ են անում»,-լրագրողների […]

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Նոյեմբերի 26-ին Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

ԼՂՀ անկախության ճանաչումը նշանակում է պատերազմ. ՀՀ նախագահ

Հիմա դառնանք այն հոդվածին, որտեղ ամրագրված են Հանրապետության Նախագահի լիազորությունները: Դա 55-րդ հոդվածն է, և 55-րդ հոդվածի 12-րդ կետում գրված է. «Հանրապետության Նախագահը զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում»: Ուշադրություն դարձրեք բառին՝ համակարգում է, ոչ թե ղեկավարում, այլ համակարգում է: Ասացեք խնդրեմ, համակարգելով Հանրապետության Նախագահը ինչպե՞ս կարող է […]

Աննախադեպ թռիչք

Կառավարության այսօվա նիստում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ Հայաստանում այս տարվա ինն ամիսներին օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել բոլոր ուղղություններով. «Եթե մինչ այդ մենք ունեինք օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով որոշակի անկում, հիմա այդ մասով էլ կա ավելացում»: Ճշմարիտյանը տեղեկացրեց , որ բոլոր ուղղություններով և գրեթե բոլոր երկրներից ունենք օտարերկրյա ներդրումների աճ: Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում կատարված […]

Օրենքի նախագիծով ՀՀ-ում ներդրվում է բարոյական վնասի հատուցման ինստիտուտ.Արփինե Հովհաննիսյան

Կառավարությունն այսօր հասատատեց «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներւմ փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը։ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց,որ  ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծումը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։ Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել: «Մասնավորապես 2009թ-ի սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է […]

Փոփոխությունների անցկացումը կյանքի և մահու խնդիր չի. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցից առանձին հատվածներ ներկայացնում ենք հատվածաբար: Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ […]

«Մի քանի հարյուր հոգի ժողովրդով ի՞նչ հեղափոխություն»

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ում անդրադարձել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքին և նստացույցներին: Ներկայացանում են գրառումն առանց խմբագրման: ««Ազատություն» ռադիոկայանով Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում է, որ ժողովուրդն արդեն ոտքի է կանգնել, հեղափոխությունն արդեն սկսվել է… ու լրագրողն էլ չի հարցնում. «Բա Ժիրիկ ջան, այս մի քանի հարյուր հոգին ժողովու՞րդ են, այս մի քանի […]

Ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

Դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և ներկայում շարունակվում են  գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները: Նախապես աշխատանքային պատրաստ վիճակի են բերվել համապատասխան մեքենամեխանիզմները: Գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Նոր սերնդի համալսարան ստեղծելու հարցը կքնննարկվի

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հվիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նորաստեղծ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը արձագանքել է ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով մշակված այն մոտեցմանը և առաջարկում է մասնավոր-պետութուն համագործակցության հիման վրա նոր սերնդի տեխնոլոգիական համալսարան ստեղծել։ «Կարծում եմ սա հեռանկարայաին մոտեցում է, և արժանի է մանրամասն ուսումնասիրության։ Վաչե Գաբրիելյան, հանձնարարում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված